▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանը պատրաստ է պաշպանել Արմեն Աշոտյանին քաղաքական հետապնդումից

 

 

 

 

 

 

 

Էդմոն Մարուքյանը պատրաստ է պաշտպանել «քաղաքական հետապնդվողներին»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Բազմիցս քննադատվել եմ իշխանության կողմից և  ինքս էլ նշել եմ` որ օրը նրանք լինեն ընդդիմություն, ես առաջինը նրանց կպաշտպանեմ, առաջին քաղաքական հետապնդվողին կպաշտպանեմ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ ինքն այս պահին չի տեսնում մի անձի, ում նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ ընդգծելով, որ եթե Արմեն Աշոտյանը ունի հիմքեր, կարող է դիմել ՍԴ:

«Ես չեմ տեսնում այս պահին այդպիսի մարդ, ով ենթարկվում է քաղաքական հետապնդման: Աշոտյանի կողմից ներկայացվող նորմերը մենք տեսել ենք, օգտվել ենք դատական համակարգից: Որևէ բան չի խանգարում նրան` հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան: Աշոտյանը կարող է դիմել ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին կամ Ավետիք Իշխանյանին, կան այլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ: Ինքս պատրաստ եմ նրան օգնել այս հարցում»,- ասաց Մարուքյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Աշոտյանի այն հայտարարությանը, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ստիպում է ուսուցիչնեին, տնօրեններին` դուրս գալ ՀՀԿ-ից, ինչի իրավունքը չունի, Մարուքյանն ասաց. «Խոսքը պարտադրաբար ՀՀԿ վկայական ստացածների մասին է եղել: Դրա ժամանակներն անցել են, մենք չենք պարտադրելու, որ լինեն մեր կուսակցության անդամ, և ասվել է, որ կարող են հետ վերադարձնել, եթե ստիպել են, որ անդամագրվեն ՀՀԿ-ին»: Նա շեշտեց, որ եթե որևէ մեկն ուզում է հետևել ՀՀԿ գաղափարներին, ապա ոչ մի նախարար չի կարող ստիպել նրան չանել դա: «Եթե լինի այսպիսի բան, ես` ինքս, դեմ կլինեմ»,- ասաց Մարուքյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին