▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր կարող են համաներմամբ ազատ արձակվել

«Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակն է և, սովորաբար այլ երկրներում նման կարևոր տոների ժամանակ համաներում է լինում: Ես պատրաստ չեմ պատասխանել, թե ո՞վ պետք է համաներման ներքո հայտնվի:

 

Ընդհանրապես, լինում են երկու տիպի գործեր՝ թեթև և միջին ծանրության հանցագործություններ, որոնք կատարած անձինք իրենց վարքով ցույց են տալիս, որ արժանի են ներման, իսկ երկրորդը քաղաքական բնույթի գործերն են: Հիմա, թե գործող իշխանությունը ո՞րը կընտրի դրանից, չգիտեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի շուրջ կատարվող իրադարձություններին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց՝ փաստը, որ Վճռաբեկ դատարանը որոշել է միջնորդությունն ընդունել վարույթ, դա դեռ չի նշանակում, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի:

«Որպես հասարակական կազմակերպության գործադիր ղեկավար՝ հետևում եմ Սամվել Բաբայանի քրեական գործին և կարծում, որ այստեղ կա խնդիր. եթե Վճռաբեկ դատարանը կարողանա բերել փաստարկներ, որ չկա դատավարական նորմերի ոտնահարում, լավ կլինի, բայց մինչ օրս եղած փաստերը համոզիչ չեն»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.

«Կարծում եմ՝ կա մտահոգություն քաղաքական գործիչների կողմից, որ Բաբայանի ազատությունը կարող է բերել հեղափոխական քայլերի: Կա անհանգստություն, քանի որ կարող է դժգոհության ալիք բարձրանալ Արցախում, որտեղ հայկական սցենարի կրկնությունն այլ վտանգների և ռիսկերի կարող է բերել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին