▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ու իր թիմը հաջողության կհասնեն երկու դեպքում

Այս օրերին Վրաստանում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նա մասնակցում է Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Մայիսի 30-31-ը կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Վահե Սարգսյանի խոսքով՝ փոփոխություններ են անհրաժեշտ հայ-վրացական հարաբերություններում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի այցը: Բոլորը սպասումների մեջ են: Հույս ունեն, որ կենացներից կանցնեն գործնական քայլերի: Երկու նախադրյալ կա, որոնցով Փաշինյանն ու իր թիմը հաջողության կհասնեն: Առաջինն այն է, որ ՀՀ վարչապետը գործարար չէ: Նույնը նաև իր թիմի գրեթե բոլոր անդամների դեպքում է: Իսկ նախկին իշխանության ներկայացուցիչները հիմնականում գործարարներ էին, կապված էին Վրաստանի հետ, անգամ այնտեղ բիզնես ունեին: Սա վնասում էր հայ-վրացական հարաբերությունների կառուցողական բանակցություններին, որոնք հետապնդում էին պետական շահի առաջնահերթություն:

Այդ քաղաքական գործիչները, ովքեր անգամ լճեր ունեին Վրաստանում, կաշկանդված էին: Իսկ ներկայիս  կառավարության անդամներն ազատ կարող են բանակցել բոլոր հարցերի շուրջ, հասնել հաջողությունների, քանի որ գործարարներ չեն, ոչ մի պայմանավորվածություն չունեն վրացական իշխանությունների հետ:  Երկրորդ՝ վրացական իշխանությունները Փաշինյանին ընկալում են որպես  իրական համաժողովրդական առաջնորդ: Նախորդ իշխանություններին նրանք ընկալում էին որպես խորհրդային արժեհամակարգի կրողների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահե Սարգսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին