▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Արմեն Սարգսյանը շտապ մեկնել Արցախ

Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:

Հատկանշական է, որ այսօր «Ժողովուրդ» թերթը հարցրել էր, թե ինչու Արմեն Սարգսյանը դեռևս չի այցելել Արցախ ու գրել հետևյալը. «Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, և վերջ:

Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է այց Արցախ, ինչին ի պատասխան՝ նախագահի լրատվական ծառայությունից նշեցին. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»:

Իսկապես խոսուն փաստ է: Չնայած, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Սարգսյանը Երևանում մի քանի անգամ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

 

 

 

 

 

 

Մեկ փաստ էլ. իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է լինել միայն ՌԴ-ում ու Վրաստանում: Ասել է թե՝ Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյան դեռևս չի շտապում երկիրը ներկայացնել արտերկրում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին