▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել. այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան 2rd.am-ի հարցի, թե ինչպե՞ս կարձագանքի այն իրողությանը, որ երեկ` հունիսի 18-ին, Գյումրիի ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:



«Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում՝ իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որեւէ ավագանու այս կամ այն որոշումից»,- ասել է Սողոմոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին