▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան. Էդուարդ Շարմազանով


Ալբանիայում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հունիսի 20-ին հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետություններ պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին: ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Քննարկվել են ՍԾՏՀ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ վեհաժողովը պետք է հավատարիմ մնա իր նպատակին ու որդեգրած սկզբունքներին եւ տնտեսական կառույցը չծառայեցնի որոշ պետությունների քաղաքական շահերին:

Կարդացեք նաև՝

Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին