▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրտեսները Հայաստանում վխտում են...Վովա Վարդանով

Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ:

 

 

 

 

 

 

 

 

Քննարկմանը մասնակցում էին   կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Վովա Վարդանովի՝ ԱԱԾ-ի պայքարը կոռուպցիայի դեմ իրեն անհասկանալի է.

«Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն»։


 

 

 

 

 

 

 

 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձավ ԵԿՄ-ի՝ գործող իշխանությունների քաղաքական հենարանի, իշխանությունների անօրինական շահերը սպասարկելու խնդրին. «ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. Նրանց դերն էր՝ սպասարկել օրվա իշխանությանը և կատարել նրանց հրահանգները։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԿՄ ղեկավարությանը և բոլոր յուրայիններին տրվեցին այնպիսի իրավունքներ և լիազորություններ, որոնց պարագայում նրանք մարդուց կամաց-կամաց վերածվեցին հանցագործի»։

 

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝

Ես չեմ կարող ինձ նման կայֆեր թույլ տալ. Վովա Վարդանովը՝ հող հանձնողների մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին