▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից

ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 21-ին, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։

 

 

 

 

 

 

 

 

aysor.am-ն է գրում այդ մասին ու նշում, թե կայքին հայտնի է դարձել, որ իր որոշումը նա պատճառաբանել է նրանով, որ կուսակցությունում ինքն ակտիվ գործունեություն չի ծավալում, և ճիշտ կլինի, որ առաջին փոխնախագահի պաշտոնում ակտիվ մեկը լինի։

Կ.Կարապետյանը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցությունը լքել չի պատրաստվում։

Ի դեպ, Արմեն Աշոտյանն այս առիթով հետևյալ գրառումն է կատարել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի արձագանք որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների հայտնում եմ, որ ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության խնդիրը գտնվում է բացառապես ՀՀԿ խորհրդի իրավասությունների շրջանակներում, որի մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում նման հարցի ներառում»,-գրել է Աշոտյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին