▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՊԵԿ-ն այսօր բացահայտումներ է անում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ. Նիկոլ Փաշինյան

Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին

Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին



2018-06-24 09:36:27

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է .

 

3 ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Որպես քաղաքացի, պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար:

Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու և մեր երազած երկիրը կառուցելու կարևոր գործում: Հասկանալի է, որ դրական արդյունքի հասնելու համար երբեմն ընտրված մեթոդները համարժեք են ոչ թե օրենքին, այլ՝ բարդ թիրախին:

Որպես փաստաբան ունեմ հետևյալ մտահոգությունները՝
1. Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (որոնց ղեկավարների՝ երկրին ծառայելու բարի նպատակի նկատմամբ կասկած չունեմ) սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին:

 

 

 

 

 

 

Մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել:

Հակառակ դեպքում, դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին, գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար:

Հայաստանում տնտեսական գործունեության հետ կապված ստուգումները կարգավորող օրենք կա, ինչպես նաև՝ հատուկ դրա համար նախատեսված մարմիններ: Տնտեսական գործունեությունը օրենքով սահմանված հիմքով և կարգով ստուգող մարմինների միջոցով վերահսկելը նույնպես արդյունավետ գործիք է և չի ստեղծի այն տպավորությունը, որ «ոստիկանական պետության» հետ գործ ունենք:

2. Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը: Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք:

Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները:

Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում:

Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա:

Նույն կերպ, լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը:

 

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ, որ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել:

Դա նաև ենթադրում է հանրային հայտարարությունների մակարդակով, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ գործիքներով չթույլատրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումներ:

Մեր փաստաբաններն ի վիճակի են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մեղադրվող ցանկացած անձի:

Մեր լրագրողներն ի վիճակի են վեր հանել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ իշխանությունների թերությունները:

3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններին հրահանգ տալուց խուսափելու հայտարարությունը, առաջինը մեծ ուրախությամբ արձանագրեց փաստաբանական համայնքը:

Վերջերս Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ «Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց»:

Կարծում եմ, որ այս հարցում, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել: Դատավորը վարչապետի նշված խոսքի յուրովի մեկնաբանությամբ կարող է իշխանահաճո «արդարադատություն» իրականացնել այն հաշվով, որպեսզի իրեն չմեղադրեն կլանային կամ բարեկամական շահագրգռվածությամբ որոշում կայացնելու համար:

Հուսով եմ վերոհիշյալ մտահոգություններս կփարատվեն:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.