▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստվածաբանը դիմում է վարչապետին. Միջամտեք և վերջ տվեք այս «համատարած խայտառակությանը»

Ներկայացնում ենք  Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանի գրառումը՝ արևմտահայերենով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԱՑԱՌԻԿ ԳՐԱՌՈՒՄ
-------------------------------

Պ. Նիկոլ Փաշինեան , Վարչապետ -

Կը նկատէ՞ք արդեօք թէ որքան Ձեր «թաւշեայ Յեղափոխութեան» բացառիկ երեւոյթը ցնցեց
համայն քաղաքակիրթ աշխարհը իր դրական իմաստով նոյնքան այժմ մեր ազգային կերպարը փճանալու վրայ է անվերադարձ կերպով խումբ մը անպատասխանատու ցուցարարներու պատճառով որոնք կը կարծեն գիւղապետի մը կամ կոլխոզի նախագահի մը հետ գործ ունին;

Պ.Վարչապետ , Քանի դեռ ուշ չէ ՛կը թելադրեմ Ձեզի, որ Ձեր անուրանալի հեղինակութեամբ միջամտէք և վերջ տաք այս «համատարած խայտառակութեան» -

Հայ ժողովուրդը անհրաժեշտ  ՊԷՏՔ ՈՒՆԻ ԻՐ ԵԿԵՂԵՑԻԻՆ և ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒՆ
---------------------------------------------------------------------------------
անկախաբար անոնց ունեցած վարքագիծէն, որ խղճի խոր
քննութեան և սրբագրուելու պահանջ ունի: 
Թոյլ մի տաք որ խաղթուին մեր ինքնութեան հիմքերը, դուք միայն կրնաք որպէս ազգին օրինաւոր Առաջնորդ փրկել կացութիւնը:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Չէք նկատեր որ Փրանկիսկոս Առաջին -կաթողիկէ եկեղեցւոյ 
Հովիւը սգաւոր լռութիւն մը կը պահէ տագնապի առաջին օրէն սկսեալ , Այն որ Մեզի բերաւ իր պատմական նեցուկը և տակնուվրայ ըրաւ մեր հակառակորդները, Այն որ օրհնեց մեր 
ժողովուրդը և մեր սրբակեաց Նարեկը հռչակեց Քրիստոնեայ եկեղեցիներու Տիեզերական ՎԱՐԴԱՊԵՏ - այն , որ Լուսաւորչի և Նարեկի յուշարձանները զետեղեց Վատիկանի մէջ:
Եթէ այս անպատասխանատու գործողութիւնները շարունակուին ՄՆԱՍ ԲԱՐԵԱՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ , 
ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒ՞Մ 

Յարութիւն Ծ.Վրդ. Պզտիկեան 
/Աստուածաբան /

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին