▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի քաղաքապետին թույլ չեն տալիս դուրս գալ աշխատասենյակից

 

 Արդեն տեղեկացրել ենք, որ  Կապանի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես Կապան համայնքի վարչական ղեկավարները բոյկոտում են ավագանու նիստը՝ դեմ արտահայտվելով հրաժարականին,   և քաղաքապետին թույլ չեն տալիս դուրս գալ աշխատասենյակից․․․
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցի ժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չտվեց խոսել։ Իրավիճակը լարվեց, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարց բարձրաձայնեց ու մեղադրանքներ հնչեցրեց նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին:
Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձեց խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չտվեցին նրան խոսել:
«Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչում էին քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքեց Կապանի հրապարակը:

Արդեն տեղեկացրել ենք, որ  Կապանի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես Կապան համայնքի վարչական ղեկավարները բոյկոտում են ավագանու նիստը՝ դեմ արտահայտվելով հրաժարականին,   և քաղաքապետին թույլ չեն տալիս դուրս գալ աշխատասենյակից․․․

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցի ժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չտվեց խոսել։

Իրավիճակը լարվեց, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարց բարձրաձայնեց ու մեղադրանքներ հնչեցրեց նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին:Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձեց խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չտվեցին նրան խոսել:
«Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչում էին քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքեց Կապանի հրապարակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին