▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալին՝ պարզաբանումներ ստանալու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի», - ասել է նա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Եղոյանը նշել է, որ ավելի վաղ լուրեր են տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ, լուրերը չեն հերքվել. «Ուստի վարչապետը պահանջել է բացատրություններ»:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով:

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։  Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։

Image may contain: 5 people, people sitting and indoor

Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին