▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը՝ Հայ Առաքելական եկեղեցու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան Ծաղկաձորում հանդիպել է համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքով։

Անդրադառնալով քրիստոնեությանն ու եկեղեցու դերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուրն ազատ է դավանանքի ընտրության հարցում, բայց նաեւ հիշեցրել, որ Հայ առաքելական եկեղեցին պարզապես եկեղեցի չէ. «700 տարի մենք մեծացել ու հպարտ հայեր ենք դարձել Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ, այն դարեր շարունակ պահել ու պահպանել է մեր պետականությունը, սերունդներին փոխանցել մեր ազգային ժառանգությունը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին