▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Euronews-ին

 

«Ղարաբաղյան  հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում՝ ավելացնելով.

«Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ: Այժմ մենք տեսնում ենք, որ  իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:

Իսկ թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն կարող է որևէ կերպ օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում և այս անվտանգության համակարգում»,-ասել է Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից.

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին, Նիկոլ Փաշինյանը շեշտել է.

«Մեզ համար շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարևոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, և ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»:

 

Կարդացեք նաև՝ Բաքվի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում նրա հանձնառությունը խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ում

Բրյուսելում հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. ի՞նչ են նրանք քննարկել

Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ․ Անգելա Մերկելը՝ Նիկոլ Փաշինյանին

Կանադայի վարչապետը Փաշինյանին պատմել է, որ Հայաստանում եղել է հոր հետ 1988 թ.-ին և ունի լավ հիշողություններ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պաչիկի պատմությունը

Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Մոգերինի հանդիպումը

Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը. Նիկոլ Փաշինյանը` Բրյուսելում

Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն հանդիպումը

Ոգևորված ենք հայաստանյան զարգացումներով. Ժան-Կլոդ Յունկերը՝ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին