▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. Էդմոն Մարուքյան

 

Այսօր՝ հուլիսի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ թե  ինչ ձևաչափով է դաշինքը մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին և ով է լինելու քաղաքապետի թեկնածուն, Էդմոն Մարուքյանը նշել է, որ դեռևս այս հարցերի շուրջ քննարկում չի եղել.

 

 

 

 

 

 

 

 

 

«Տարբերակները շատ են՝ կարելի է ԵԼՔ դաշինքը պահպանել և ընտրություններին մասնակցել ԵԼՔ դաշինքով, կարելի է նաև գնալ առանձին-առանձին»:

ԱԺ պատգամավորի համար նախընտրելի է միասնական ցուցակով մասնակցելը, սակայն քանի դեռ քննարկումներ չկան, հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի.

«Նախընտրելի է, որ գոյություն ունեցող ֆորմատը պահպանվի: Դա կախված է բոլորից, քանի որ բոլորս պետք է կոնսենսուսի գանք»:

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանիում ներկայացված ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները որոշեցին քաղաքապետի թեկնածու չառաջադրել, այլ գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով:

Հուլիսի 16-ին ավագանու նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ըստ Երևանի մասին օրենքի` ՀՀ կառավարությունն այս պարագայում պետք է որոշում կայացնի ցրել ավագանին ու նշանակել արտահերթ ընտրություններ` որոշում կայացնելու պահից 30-40 օրվա ընթացքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին