▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես փետրվարին և մայիսին նույնն էի, ի՞նչը փոխվեց. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում»՝ 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։

«Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան. ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Դուք գիտեք, որ 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում, սակայն 2018-ին դրանք տեղի ունեցան: Մենք լուծեցինք 23-24 տարի անլուծելի համարվող հարցը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ 24 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածել են, որ քաղաքական փոփոխությունները պետք է անի ընդդիմության այս կամ այն առաջնորդը, և ամեն անգամ նեղանում էին այդ առաջնորդից, երբ փոփոխությունը տեղի չէր ունենում: Իսկ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունն իրենք պետք է անեն»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ:

«Ես փետրվարին և մայիսին նույնն էի. ի՞նչը փոխվեց: Փոխվեց ձեր ընկալումը, փոխվեց այն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Մինչեւ էդ ասվում էր ձեզ, որ դուք ոչ մի բան չեք կարող անել, որոշել, փոխվեց էն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում: Ես ասել եմ, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն, որ մարդիկ որոշեն՝ իրենք ուզում են նոր Հայաստանում ապրել, թե ոչ։ Այդ հարցը ոչ թե ես ու մեր քաղաքական թիմն ենք որոշել, այլ դուք»,- ասաց վարչապետը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին