▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր. Շարմազանովը պատասխանել է Փաշինյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Փաշինյանը երկօրյա գործնական այցով գնացել է Տավուշ։

Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ ՀՀԿ-ականների՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ասել է.  «Ով որ քաղաքական հետապնդումից խոսի, ՀՀԿ-ն թող տանձից-խնձորից խոսի»:

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով Դաշնակցության նման դիրքորոշման մասին՝  Նիկոլ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը,  յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վարչապետի արտահայտած այս մտքին, պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։ 

«Պարոն վարչապետ,  կարծում եմ՝ պետք է իմանաք, որ ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը, Դուք՝ առավել ևս չեք կարող։  Իսկ տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր,  և 2,5 ամիսը լրիվ բավարար էր դա հասկանալու համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին