▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօրվա ասուլիսի տապալման հետ. վարչապետի մամուլի խոսնակ

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

 

 

 

 

 

 

 

 

«Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,- հավելեց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։

Ա. Եղոյանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը, թե «իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի, և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»։

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Քոչարյանը հեռացել է «Էրեբունի պլազա»-ից

Տեսանյութ, թե ինչպես ցուցարարները մտան դահլիճ ու տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին