▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրա փոխարեն նշանակվել է Արմեն Ղևոնդյանը

Օլեգ Եսայանը հետ կանչվեց Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա հետ է կանչվել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

Եսայանի փոխարեն Բելառուսում ՀՀ դեսպան եւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Արմեն Ղեւոնդյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին