▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զսպեք» դեսպանին և դադարեցրեք գեյ–քարոզչությունը. ակտիվիստները նամակ են գրել Թրամփին

 

«Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնությունը միջոցառումների շարք է կազմակերպում, որոնք ուղղված են Հայաստանում ԼԳԲՏ–քարոզչությունը դադարեցնելուն։

Նախաձեռնության ղեկավար Հրայր Կոստանյանը նշում է, որ վերջին շրջանում Հայաստանում միանգամից մի քանի սկանդալ է տեղի ունեցել ԼԳՏԲ–համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մայիսին Երևանի 34-ամյա բնակիչ Վահան Գրիգորյանը ձու էր նետել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի վրա (բաց հոմոսեքսուալ և ԼԳԲՏ–ի իրավունքների հայտնի պաշտպան), որը Երևան էր ժամանել իր ամուսնու` Դևիդ Ֆերնիշի հետ։

Օգոստոսին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում գյուղացիների մի խումբ ծեծի էր ենթարկել ԼԳՏԲ 10 ակտիվիստի, որոնք գիշերով խանգարել էին գյուղացիների անդորրը։

Իսկ նախօրեին` օգոստոսի 14-ին, Երևանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են ոստիկանության բաժանմունք և մարմնական վնասվածքներ են հասցրել իրավապահներին։

«Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնության ներկայացուցիչները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով անձամբ դիմել են Դոնալդ Թրամփին` նրան նամակ փոխանցելով, որում կոչ են անում «զսպել» դեսպան Միլսին, որը, ըստ իրենց, երկրում գեյ–քարոզչություն է տանում և միջամտում երկրի ներքին հարցերին։

«Եթե ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ԱՄՆ քաղաքացիներ են, ապա հորդորում ենք վերջիններիս խիստ կարգապահության ենթարկել և հաշվի առնել, որ նրանք գտնվում են Հայաստանում, այլ ոչ թե եվրոպական այնպիսի մի երկրում, որտեղ ընտանիքի գաղափարը և բարոյական արժեքները ոչ մի կերպ չեն համընկնում հայերիս ապրելակերպի, ավանդույթների, դարերով պահպանվող սովորույթների, ծիսակարգերի, մտածելակերպի, ազգասիրության ավանդականության հետ», – գրված է նամակում։


Ըստ Կոստանյանի նմանատիպ ուղերձներ են փոխանցվելու Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներ։ Սեռական փոքրամասնությունների դրոշները Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի վրա բարձրացնելով` այն հետզհետե երկրի ներկայացուցչությունից վերածվում է ԼԳԲՏ–համայնքի ներկայացուցչության, հայտնեց նա։

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա ակտիվիստները կոչ են անում այդ երկրի կառավարությանը դադարեցնել սեռական փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորումը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ակցիայի կուլմինացիան կլինի Երևանում ՀՀ նախագահի նստավայրի մոտ կազմակերպվող հավաքը, քանի որ , ըստ նախաձեռնության ղեկավարի, «մեղավոր» է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, քանի որ Էլթոն Ջոնին Երևան հենց նա էր հրավիրել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին