▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն. Արման Եղոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա»հ/ը-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «մեղադրեց» անփորձության համար և հայտարարեց, թե ընդդիմության շատ կարևոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք:

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մի տեղ միշտ հավաքվում են նույն մտածողությունն ունեցող մարդիկ, մեկը մեկից ոչ մի բան չի սովորելու: Դու պետք է ուրիշ կարծիք լսես»,- ասաց նա։

Հարցին՝ «Դուք պատրա՞ստ եք առնվազն Ղարաբաղյան օրակարգով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել՝ որպես տարիների փորձառություն ունեցող, Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե՝ պատրաստ եմ: Ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից, երբեք չեմ խուսափել, այդ համարձակությունը պետք է ունենաս գնաս, քո վրա վերցնես պատասխանատվությունը և փորձես հաջողության հասնել, ոչ թե նապաստակի պես փախչել»:

168.am-ը գրում է, որ հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Քոչարյանին խորհուրդ տվեց  առաջին հերթին գործակցել ՀՔԾ-ի հետ։

«Եթե Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի ծառայություն մատուցել Հայաստանին, ապա նախ թող աջակցի մարտի 1-ի ոճրագործության և Հայաստանում գործած կոռուպցիոն և թալանի մեխանիզմները բացահայտելու գործում, և այս կոնտեքստում նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն»,- ասաց նա։

 

Կարդացեք նաև՝

Իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

 Հարցնելո՞ւ են չէ՝ ո՞ւր են Սաշիկի 50%-ները, իսկ ես վախ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու. Քոչարյանի հարցազրույցը

Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Քոչարյան

«Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախեց մեղադրանքը». Ռոբերտ Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին