▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

 

 

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու։ Այդ մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երթի ընթացքում պատասխանելով հարցին, որ ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է լինելու։

Վարչապետը նշեց, որ փայլուն զգացողությամբ է մասնակցում երթին. «Նոստալգիկ տրամադրություն չկա։ Ինչո՞ւ։ Մենք առաջ ենք նայում, հետ չենք նայում»։

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե որն է այս 100 օրվա ամենակարեւոր ձեռքբերումն իր գնահատմամբ՝ Փաշինյանն ասաց. «Ամենակարեւոր ձեռքբերումն այս մթնոլորտն է, ամենակարեւոր ձեռքբերումը  հաղթանակած քաղաքացին է,  եւ վստահությունն է ապագայի նկատմամբ։ Դրանից ավելի կարեւոր ձեռբերում չի կարող լինել, որովհետեւ այդ ձեռքբերումը նյութական չէ եւ ոչ մի տոկոսով հնարավոր չէ հաշվել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին