▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կառավարման 100 օրերը եղել են զգացմունքային, մի փոքր ցուցադրական. Րաֆֆի Հովհաննիսյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին 100 օրերը եղել են զգացմունքային, մի փոքր ցուցադրական։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միաժամանակ գնահատելով այդ 100 օրերը դրական եւ օրինաչափ՝ հույս հայտնելով, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կանցկացվեն։

«Հիմա ժամն է, որ ավելի հանդարտ, սառնասիրտ, համապարփակ, հետեւողական քայլերով կառավարությունը շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման եւ մյուս ուղղություններով։ Հույս ունեմ սրան զուգահեռ կտեսնենք ավելի հստակ ներքին եւ արտաքին քաղաքական ուժագծեր, առաջարկներ՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական իմաստով»,–նշել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ 100 օրն ամփոփող հանրահավաքին Փաշինյանի ելույթը ուշագրավ, զգացմունքային եւ հրապարակին համապատասխանող ելույթ էր. «Փոխանակ վարչապետի հեռահար տեսապատկերը ներկայացնելու, ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը կամ ռեպլիկներին, որոնք ստացվել էին քաղաքական եւ քաղաքացիական տարբեր հոսանքներից»։

Կարդացեք նաև՝

Փաշինյանի լիազորությունը տրվել է իմ և իր կողմից ապօրինի համարվող ԱԺ֊ի կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան

Փաշինյանի լիազորությունը տրվել է իմ և իր կողմից ապօրինի համարվող ԱԺ֊ի կողմից. Րաֆֆի Հովհաննիսյան

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին