▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանին հիշեցրել են Սերժ Սարգսյանի խոսքերը



««Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին... ես նրանց 10 րոպե հետո կհեռացնեմ», 5 տարի առաջ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Իսկ այսօր նույն Սարգսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչները խոսքի ազատության սահմանափակում են համարում նոր կառավարության աշխատակազմի կանոնակարգը, ըստ որի՝ մամուլի հետ շփումներում պետք է չշեղվել կառավարության «գծից»»,-գրել է Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոսքը՝ տեսանյութով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցում-ակնարկը, թերևս, ուղղված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, ով ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտարարել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը։

Իսկ այսօր տվյալ թեմայի շուրջ Արմեն Աշոտյանը ավելացրել է հետևյալը.

«Իշխանական ագիտպրոպը երեկվանից խառնվել է իրար` վարչապետի աշխատակազմի ղեկավարի սկանդալային շրջաբերականի հետ կապված:

Էլ Հ1, էլ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, էլ բլոգերներ, էլ իշխանության լծակներին հասած ՀԿ-ներ:

Ակնհայտ չբավարարվելով վարչապետի մամլո խոսնակի ոչ շատ հաջող հայտարարությամբ (Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին) և չսպասելով վարչապետի պաշտոնական արձագանքին, փորձում են ետ բերել երեկվա կորցրածը:

Հարգելի գործընկերներ, մի շտապեք, առավել խոհեմ կլինի դադար վերցնել, տեսնել, թեման ինչպես է զարգանալու:

Արխիվային կադրերն էլ ազատ տնօրինեք, բայց միակողմանի մի եղեք, օրինակ, վերհիշեք նաև Նիկոլ Փաշինյանի զանազան գնահատականները՝ ԱԺ-ում հնչեցրած: Թե իրողության փոփոխությունը միայն ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին էր վերաբերվում  ;)

Կրկնում եմ, բարձրացված թեման և վարչապետին ուղղված հարցերը բացառապես իրավական հարթության մեջ են: Ու վարչապետի պատասխանից կախված, որը նա պարտավոր է տալ ՀՀ Սահմանադրության 112 հոդվածի շրջանակներում, խոստանում եմ թեմայի շարունակություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին