▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից. դա քրեորեն պատժելի է. Մարուքյան

Սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց.

«Չի կարելի դատարկ կամ քվեարկված քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից. դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»: 

Նա հիշեցրեց «կարուսել» կոչվոծ երեւույթի մասին, երբ ընտրողը դատարկ քվեաթերթիկը դուրս է հանում, տալիս ընտրակեղծիքների կազմակերպիչներին, հետո նրան են վերադարձնում արդեն քվեարկած քվեաթերթիկը:

«Ես առաջարկել էի, որ քվեաթերթիկ դուրս բերելը քրեականացվեր: Նախարարության մոտեցումն այն էր, որ փաստաթուղթ դուրս բերելը արդեն քրեորեն հետապնդելի արարք է: Բայց իրազեկման առումով քաղաքացիները պետք է իմանան, որ փաստաթուղթ է նաեւ այն քվեաթերթիկը, որը նա կարող է իր հետ դուրս բերել:

 

 

 

 

 

 

 

 

 

Ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, որ չի կարելի դատարկ կամ քվեարկված քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից: Դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,- ընդգծեց Մարուքյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին