▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոլն արձագանքել է ՀՀԿ-ին

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը իր ՖԲ էջում գրել է. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին:

 

 

 

 

 

 

Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն  խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»: 

 

Մինչ այդ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում գրել էր.

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Ժոզեֆ Դոլի հետ: Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:

Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման կարևորությունը, ընդգծել՝ Արևելյան գործընկերության շրջանակում խորհրդարանական դիվանագիտության դերը: 

ՀՀԿ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին