▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյուն թափելու, ո՛չ թալանի մեջ. Արթուր Բաղդասարյանը՝ «Մարտի 1»–ի մասին

 

«Մենք կոալիցիա կազմել են 2008 թվականի մարտի 21-ին, ոչ թե մարտի 1-ին, իսկ ես անվտանգության խորհրդի քարտուղար եմ դարձել մայիսի 5-ին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»–ի բացահայտմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մարտի 1-ը ուր, մայիսի 5-ը ուր: Մենք եղել ենք «Մարտի 1»–ի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողը, աջակցել ենք, պայքարել ենք, հիմա էլ ողջունում ենք «Մարտի 1-ի» լիակատար բացահայտումը: Մեր դեմ արվել է այլանդակ, հետևողական սև քարոզչություն, մարտի 21-ին ստորագրվել է կոալիցիա, մայիսի 5–ին նշանակվել եմ անվտանգության խորհրդի քարտուղար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»–ի բացահայտմանը:

Image result for արթուր բաղդասարյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ նրա՝ իրենց չեն կարող որևէ մի բանի մեջ մեղադրել. «Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյուն թափելու, ո՛չ թալանի մեջ»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ դա իրավական գործընթաց է, որը պետք է տեղի ունենա Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան։

 

Կարդացեք նաև՝ Կարդացեք նաև՝ Արթուր Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին