▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Եվրոպայից ներդրումներ ենք բերելու. Արմեն Մարտիրոսյան

 

«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորողները քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ հավաքվածներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրի որոշ դրույթներ.
«Մենք բոլորին հարգում ենք, բոլորն արժանապատիվ մրցակիցներ են, բայց մենք էլ ունենք մեր արժանապատվությունը և պիտի ցույց տանք մեր ժողովրդին, որ կարող ենք ազգովի, քաղաքացիաբար կողմնորոշվել»,- ասում է քաղաքապետի թեկնածուն:
Ծրագրի փակագծերը բացում է կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը.
«Մենք ներդրումներ բերելու ենք նաև եվրոպական կառույցներից, «Ժառանգությունը» պայքարող կուսակցությունների շարքում միակն է, որն այս պահին հանդիսանում է «ԵԺԿ» անդամ, մենք այդ ֆոնդերի տեղը գիտենք, այդ գործիքակազմը կա»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի իրենց ծրագրով նախատեսվում է մեծացնել մայրաքաղաքում գործող մանկապարտեզների թիվը.
«Հիմա չես կարող ինչ- որ ազատ տեղ գտնել և երեխային ուղարկես մանկապարտեզ»:
Կուսակցության ծրագրում առկա է նաև մետրոպոլիտենի ընդլայնման հարցը.
« Նվազագույնը մեկ կայարան պետք է կառուցվի, կարծում ենք իրատեսական է դա, գործող կայարաններում էլ պետք է ալտերնատիվ մուտքեր ստեղծել, որն ուղևորահոսքը կմեծացնի»:

«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորողները քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ հավաքվածներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագրի որոշ դրույթներ.

«Մենք բոլորին հարգում ենք, բոլորն արժանապատիվ մրցակիցներ են, բայց մենք էլ ունենք մեր արժանապատվությունը և պիտի ցույց տանք մեր ժողովրդին, որ կարող ենք ազգովի, քաղաքացիաբար կողմնորոշվել»,- ասում է քաղաքապետի թեկնածուն:

 

 

 

 

 

 

 

Ծրագրի փակագծերը բացում է կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը.

«Մենք ներդրումներ բերելու ենք նաև եվրոպական կառույցներից, «Ժառանգությունը» պայքարող կուսակցությունների շարքում միակն է, որն այս պահին հանդիսանում է

«ԵԺԿ» անդամ, մենք այդ ֆոնդերի տեղը գիտենք, այդ գործիքակազմը կա»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի իրենց ծրագրով նախատեսվում է մեծացնել մայրաքաղաքում գործող մանկապարտեզների թիվը.

«Հիմա չես կարող ինչ- որ ազատ տեղ գտնել և երեխային ուղարկես մանկապարտեզ»:
Կուսակցության ծրագրում առկա է նաև մետրոպոլիտենի ընդլայնման հարցը.

« Նվազագույնը մեկ կայարան պետք է կառուցվի, կարծում ենք իրատեսական է դա, գործող կայարաններում էլ պետք է ալտերնատիվ մուտքեր ստեղծել, որն ուղևորահոսքը կմեծացնի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին