▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 մլրդ դոլար. Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են կտրուկ ընդլայնել առեւտրաշրջանառությունը

Հայաստանն ու Վրաստանը հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ են ձեւակերպել: Հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցություններից հետո:

Նա նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները փայլուն են եւ «մենք խնդիր ունենք տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին»: «Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ ունեն եւ շարունակելու այդպիսին լինել», - ասել է Փաշնյանյանն ու հավելել, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող տրանսպորտային հարցերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելի տեղի է ունենում Վրաստանի տարածքով. հաշվի առնելով Հայաստանի Թուքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու հանգամանքը՝ Վրաստանը դեպի արտաքին աշխարհ ՀՀ-ի համար կարեւոր միջանցք է:

Փաշինյանի խոսքով, բնակցությունների ժամանակ քննարկվել են տնտեսական եւ քաղաքական փոխգործակցության տարբեր հարցեր: «Կարեւոր արձանագարումն այն է, որ այս այցի արդյունքներով նոր խթան կստանան մեր քաղաքական, տնետսական ու հումանիտար հարաբերությունները: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել եւ մենք այն ամբողջությամբ ընդունում ենք, որ առաջիկա տարիների ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնենք 1 մլրդ դոլարի», - ասել է նա:

Սա մի կոնկրետ թեմա է, նշում է ՀՀ վարչապետը, որի վերաբերյալ պետք է աշխատանքներ տանել ու ունենալ հստակ ճանապարհային քարտեզ: «Մենք պետք է պայմանավորված քայլերով գնանք դեպի այդ խնդրի լուծումը»,  - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղի կունենա երկու պետությունների միջկառավարակաան հանձնաժողովի նիստը: «Խնդիր կդրվի ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առեւտրա-տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար», - նշել է նա:

Լուսանկարն՝ Ալիք Մեդիայի


Ստորև՝ կադրեր՝ Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցից և լայն կազմով բանակցություններից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին