▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ֆրանսերեն ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումին: Հայաստանի վարչապետը ֆրանսերենով է ողջունել հյուրերին ու ելույթն էլ հնչեցրել է ֆրանսերենով:

Թարգմանությունն ու պաշտոնական տեքստը` ներքևում

ՀՀ կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին: Այդ մասին Երևանում Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումի բացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումին մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք մեր երկրում և որոնք մենք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ:

Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթնաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական կենտրոնը. 84 երկրների և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթնաժողովին կտա մի նոր ուժ, նաև մասնակիցները կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում  եմ ֆրանկոֆոն տարածքի մաս:

Համոզված եմ, որ գագաթնաժողովը կլինի անմոռանալի, և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշեց վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:   

Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին