▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանգնեցնել չի լինելու, տղե՛րք, չի ստացվելու ձեզ մոտ. Ալեն Սիմոնյան

 

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ դահլիճում հնչեցված այն տեսակետին, թե ինչպես է ստացվել, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի գաղտնալսումը չեն կարողացել կասեցնել:

«Ինպե՞ս է ստացվել, որ իրավապահները չեն կարողացել դա կասեցնել. այո, սա մեծ խնդիր է, խոսքը նրա մասին է, որ այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին», -ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ըստ պատգամավորի՝ նման տեսանյութ տարածելու նպատակն է եղել կանգնեցնել իրավապահ մարմինների գործողությունները Մարտի -ի քննության և մնացած այլ քննություններով:

«Վստահեցնում եմ՝ քննությունը շարունակելու է տեղի ունենալ օրենքի սահմաններում, և մարդիկ, ովքեր մեղավոր են գաղտնալսման համար, մեղավոր են մարդ սպանելու համար, ովքեր որ հրաման են տվել Երևանի շենքերի վրա կրակել, պատուհաների վրա հրաման է եղել կրակել, հրաման է եղել սպանել ոստիկան, որպեսզի արտակարգ իրավիճակը արդարացված լինի: Հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին ենք խոսում: Այս ամենը կանգնեցնել չի լինելու, թող չփորձեն, ում վրա ուզում են տեսանյութ գրել, գաղտնալսել, ինչ ուզում են՝ գտնեն, տղե՛րք, չի ստացվելու ձեզ մոտ, ուզում է՝ նախկին նախագահ լինի, նախկին վարչապետ լինի, ուզում է՝ դահլիճում նստած մեկը լինի»,- ասաց նա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին