▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ում՝ անգլերենով ու ֆրանսերենով

Ինչու են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից

ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի գործը կշարունակի կինը

Սիբիլը ներկայացրել է «Միայն դուն» երգի տեսահոլովակը

Նիկոլ Փաշինյանը բացում է փակագծերը, թե ինչպես եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում



2018-09-12 18:15:28

Վարչապետն այսօր գաղտնազերծել է, թե ինչպե՞ս եղավ, որ  Յուրի  Խաչատուրովը չհայտնվեց բանտում՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին։

«Երբ Խաչատուրովից, իր փաստաբաններից ազդակ է գնացել, թե ինձ մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից պատասխան ազդակներ են եկել, որ ուղղվել են ԱԱԾ տնօրենին։ Դրանից հետո ԱԱԾ տնօրենը զանգել է ինձ։ Հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին։ Ասել եմ՝ արդյո՞ք դա այդպես է,այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ես հետաքրքրվել եմ՝ ուժի մե՞ջ է մեր պայմանավորվածությունը, որ օրենքը պետք է կիրառվի,որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպոտք է լինի։ ՀՔԾ պետն ասել է, որ ինքը երաշխավորում է։ Ես ասել եմ, որ իմ վրա կվերցնեմ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որ չմտածեք, թե ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել՝ չէ, պայմանավորվածությունն ուժի մեջ չէ»,- ասաց վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը շարունակեց, թե ԱԱԾ տնօրենը շարունակել է ահազանգել, թե Հայաստանում անկայուն վիճակ է։ «Ես ասել եմ՝ եթե քննչական մարմինը որոշել է՝ ուրեմն պետք է կալանավորեն։ ԱԱԾ տնօրենը մի տասն անգամ զանգել է, թե այստեղից էլ ազդակ կա,այնտեղից էլ։ Ես կարևորել եմ, որ սկզբունքը պետք է գործի, ՀՔԾ պետը պետք է հնարավորություն ստանա աշխատելու։ Նորից ԱԱԾ տնօրենն ասաց, թե դատական համակարգից ահազանգ կա,թե գործը ջուր ա, պինդ չի։ Նորից զանգել եմ ՀՔԾ պետին, նա հավաստիացրել է, որ գործը հիմնավոր է»։

«Ես ասել եմ՝ եթե գործը ջուր ա, չորացնելու եմ ՀՔԾ-ն, հակառակ դեպքում՝ պետք է միջոցներ ձեռնարկեմ սուտ ասող մարմինը չորացնելու համար»,- նշեց վարչապետը։ Նա հավելեց՝ ես իմ պարտքն եմ համարել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ պահել, որ այսպիսի վիճակ է, և ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել՝ փակեք գործը։

«Այդ ամենից հետո ես պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարներից, որ եթե հնարավոր է՝ ես միջամտեմ՝ Խաչատուրովի համար ընտրվի այլընտրանքային խափանման միջոց։ Դիվանագիտական միջնորդությունը ստանալուց հետո զանգել եմ ՀՔԾ պետին և ասել, որ ՀԱՊԿ ղեկավարների կողմից կա միջնորդություն և այդ իրավիճակում ես էլ կարող եմ միջնորդել։ Ես տեղյակ եմ պահել նաև ԱԱԾ տնօրենին»։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.