▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա, ով ՀՀ նախագահներին կանվանի «քաղաքական դիակ», կհայտնվի պատմության աղբանոցում. Շարմազանովը՝ Փաշինյանին

« 2000-ամյա քրիստոնեկան արժեք ունեցող պետությունը, որի  հավատքի հիմքում ընկած է ազատ կամքը,  չի կարող սպանել ազատ կամքը, բազմակարծությունը եւ իր քաղաքական օպոնենտների եւ ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ վիրավորական եւ ոչ կոռեկտ արտահայտությունները ողջունել »,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արված հայտարարությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնեք՝ Փաշինյանն ասել էր, թե ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները «քաղաքական դիակներ են»:

«Սա անթույլատրելի երեւույթ է եւ եւս մեկ անգամ խոսում է, որ մենք ոչ թե գնում ենք դեպի ժողովրդավարական զարգացում, այլ ի դեմս նոր հեղափոխական կոմիտեի եւ նրա առաջնորդի , գնում ենք դեպի բազմակարծության ոտնահարում եւ դեպի անկախության ու ժողովրդավարության գաղափարի սպանություն: Եւ նման մոտեցումներով Փաշինյանն ուզում է երկիր կառավարել»,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը եւ  եզրափակել. «Եվ վերջապես, այն անձը, անկախ զբաղեցրած դիրքից, որը կհամարձակվի իմ երկրի 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք նաեւ Արցախի հերոսներ են, «քաղաքական դիակ» անվանել, հայտնվելու է պատմության քաղաքական աղբանոցում,  այնպես ինչպես հայտնվել են Հիտլերը , Մուսոլինին եւ Լավրենտի Բերիան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին