▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ. Որտե՞ղ է նա ծառայելու

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին զինվորական երդում է տվել ու ծառայության անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում:

Հեյդար Ալիև–կրտսերը ծառայության է անցել Ադրբեջանի ամենաարևելայան զորամասերից մեկում:

 

«Տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի որդու՝ Հեյդար Ալիև–կրտսերի երդմնակալության արարողությունը: Նա ծառայության է անցել Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ Բաքվում տեղակայված զորամասում: Այդ զորամասը Ադրբեջանի ամենաարևելայան զորամասերից մեկն է՝ չհաշված ՀՕՊ զորամասերը», - նշում են ադրբեջանական կայքերը:

 

Հիշեցնենք, որ  ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանիխոսելով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախում ծառայության մեկնելու եւ առաջնագծում ծառայության անցնելու մասին, վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ դրսեւորում, մինչդեռ ընդհակառակը՝ դա խաղաղասեր քայլ է, որովհետեւ իր որդուն Արցախ ուղարկելով ինքը հաստատում է, որ չի ցանկանում այնտեղ պատերազմ լինի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 «Աստված մի արասցե, որ զոհվի իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիեւն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետեւ եթե նրա որդին այնտեղ ծառայի՝ ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, եւ մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիեւը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել , թե Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է եղել  և բուժում ստացել Իսրայելում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին