▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳ նախարարին

 

ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

 

 

 

 

 

 

 

 


«Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար, հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին՝ 

Հարգելի՛ պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք.

1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող է խոսել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, ապա նախ՝ սովորիր։

2.Երբ չգիտես, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո գտնվող երկիր է, ապա նախ՝ սովորիր։

3.Երբ չգիտես, որ Մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է հետևել և քննարկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և մարդու իրավունքների վիճակը (անկախ գործող իշխանությունների ցանկությունից և քիմքից և անկախ ընդդիմության կամքից), ապա նախ՝ սովորիր։

4.Երբ չգիտես, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրվում են բազմաթիվ աղբյուրներից, և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը (ինչպես մյուս պատվիրակները) ընդամենը կարծիք է հայտնում, ապա նախ՝ սովորիր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Հետո խոսիր այս ամենի մասին, երբ կսովորես, եթե իհարկե հետո նման ցանկություն կմնա։ Եթե ոչ թե մեկ տարվա մեջ վեց անգամ (ինչպես պատվիրակության և նրա ղեկավարի դեպքում), այլ գոնե վեց տարվա մեջ մեկ անգամ կկանխես Հայաստանի կենսական շահերին վերաբերող գեթ մեկ հակահայկական բանաձև, ապա մի՛ հապաղիր, խոսի՛ր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին