▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան

 

 

 

ԱԺ-ում Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը ելույթում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ  խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը նշանակալի իրադարձություն է եւ շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար: «Այս առումով մենք կարեւոր եւ նոր ժամանակաշրջան ենք թեւակոխել,  երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վերածվում է դե ֆակտո իշխանության»,- ասաց նա:

Վարչապետը, խոսելով խորհրդարանների դերի մասին, հայտարարեց, բոլոր խորհրդարանները բացառիկ դերակատարություն են ունեցել.  «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքներ,  այն ընտրությունը,  որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Կարեւոր է, որ  ՀՀ խորհրդարանները երբեք չունենան այն հարցադրումը, թե որքանով են արտահայտում ժողովրդի կամքը: Սա կարեւոր է պետական համակարգը սինքրոնացնելու գործում»,- շարունակեց վարչապետը:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը ելույթում խոսեց նաեւ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել: «Հույս հայտնեմ, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:

Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հույս ունի, որ խորհրդարանական ավանդույթները կշարունակվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին