▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կարևոր հայտարարություն է անելու

Բավական է քաղաքականացնեք ամեն բան, ամոթ է. Սուրեն Շահվերդյանը հերքում է

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

Հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից. Արամ Ա-ի կոչը



2018-09-21 14:11:32

Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հադես է եկել հայ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձով, որտեղ անդրադարձել է հայ ժողովրդի անկախություն կերտելու ու վերակերտելու հավաքական հավատքին եւ ամուր վճռակամության եւ մանավանդ միասնականության հրամայականին:

Նա նշել է, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցավ թերություններ ու հաջողություններ, սակայն շարունակեց հայրենաշինության աշխատանքը շնորհիվ մեր ժողովրդին գործուն մասնակցության։

«Հայրենիքը հզորացնելը ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այլ առաքելություն է գերազանցորեն»,- ընդգծել է Հայրապետը՝ ավելացնելով, որ «ներկայիս Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների դեմ հանդիման, որոնց դիմագրավումը պահանջում է հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունը»։

 

 

 

 

 

 

Նորին Սրբությունը ասել է, որ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է բոլորին՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննության, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք մեր հայրենիքին ապագան կերտել։

Խոսելով Հայաստանի ներկա կացության մասին, Վեհափառ Հայրապետը նշել է, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։

Հետեւաբար, Նորին Սրբությունը կոչ է ուղղել հեռու մնալ ներքին բեւեռացումներ ու լարուածություն առաջացնող մոտեցումներից ու արտահայտություններից, թե՛ Հայաստանի, թե Սփյուռքի մեջ. «Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունը աղբյուր է հզորության ու երաշխիք՝ մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»։

Ապա, անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, Հայրապետը թվել է այն տագնապները, որոնց դիմակայումը կարիք ունի համահայկական ճիգերի, ինչպես՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը եւ Հայաստանի միջազգային հարաբերությունների առավել ծավալումը։

Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերը անկախության պահպանման մեջ. «մեր նոր օրերի թշնամիների դիմաց գեշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղերքն են՝ մեր նոր օրերի հերոսները։ Մենք հայոց բանակի հետ ենք բառի ամբողջական իմաստով»,- շեշտել է Արամ Ա-ն:

Անդրադառնալով հայ ազգի գոյատեւման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարությանը՝ ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգեւոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ եւ Խրիմյան հայրիկի մարտունակությամբ Հայաստանի անկախության դրոշակակիրն է դարձել: Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներին իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր եկեղեցին կոչված է իր հավատքի առաքելությունը եւ ժողովրդի ծառայությունը շարունակել՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախության»։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.