▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը` Երեւանի քաղաքապետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերից:

Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

 

Ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 %- ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

Երրորդը «Լույս» դաշինքն է, որը ստացել է ընտրողների 4.99%-ի կամ 18 112 բնակչի քվեն:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն և 4 դաշինք:

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.


«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն –  25 219 ձայն կամ 6.95%

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը- 2 502 ձայն կամ 0.69%

«Երևանցիներ»  կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82%

«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39%

«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75%

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն -799 ձայն կամ  0.22%

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 294 109  ձայն կամ  81.06%

«Լույս» կուսակցությունների դաշինք- 18 112ձայն կամ 4.99%

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն -5 882 ձայն կամ 1.62%

Հայք (հայկազուններ) կուսակցություն - 692 ձայն  կամ 0.19%

«Ռեֆորմիստներ» կուսակցություն- 792 ձայն կամ 0.22%

«Օրիաց երկիր» կուսացություն - 3948 ձայն կամ 1.09%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» «օրենքի, եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երեւանի քաղաքապետ։

 


 

 

 

 

 

 

 

Ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն՝ ստացվում է Հայկ Մարությանը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին