▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ում՝ անգլերենով ու ֆրանսերենով

«Փաշինյանի առաջին ելույթը ՄԱԿ-ում

Փաշինյանի ելույթը անգլերեն/ֆրանսերեն էր, ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն ու ֆրանկոֆոն Հայաստանի ուղերձը։
Կարճ անդրադարձավ հեղափոխությանը, դրա սկզբին, ընթացքին և հետևանքներին։

Շեշտեց, որ Հայաստանը փոփոխություններ չի անելու արտաքին քաղաքականության մեջ և մի պետության հաշվին մյուսի հետ «ընկերություն» չի անելու։ Խոսեց խաղաղապահների մասին, որ Հայաստանը տրամադրում է ՄԱԿ-ին, իհարկե անդրադարձավ Սիրիայում հայկական ներգրավվածությանը, նշելով, որ դա արվում է մեր համայնքի համար և ունի մարդասիրական բնույթ։

 


 

 

 

 

 

 

 

Խոսեց Արցախի մասին, որպես արտաքին քաղաքականության կարևոր մարտահրավեր և նշեց, որ Բաքուն պետք է ուղիղ խոսի Ստեփանակերտի հետ։ Հետաքրքիր է, որ չանդրադարձավ այն թեզին, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, բայց շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել բանակցային գործընթացին ՄԽ շրջանակներում։

Խոսեց ՄԱԿ օրակարգի և դրանում Հայաստանի ներգրավվածության մասին։ Իհարկե խոսեց ցեղասպանության մասին՝ մարդու իրավունքների համատեքստում։
Անկեղծ ասած սպասում էի որևէ ուղերձ լսել հայ-թուրքական հարաբերությունների մասով, բայց չտվեց։ Տարածաշրջանային մարտահրավերներին չանդրադարձավ, Հայաստանի շրջափակմանը, բոլոր տնտեսական նախագծերը Հայաստանին շրջանցելու հարցին չանդրադարձավ։

Լսեք ելույթը»,-գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վերաբերյալ քննարկումներին: Կարդացեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին