▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կայացել օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ խոսնակի ասուլիսը

Փաշինյան-Թրամփ հանդիպման մտադրություն կար թե հայկական, թե ամերիկյան կողմից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: 
«Նման հանդիպման անցկացման նպատակադրություն կար նաև ամերիկյան կողմից, որի մասին խոսել են թե դեսպանը, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաններ, հանդիպումը տեղի չունեցավ թե մեր, թե ԱՄՆ ղեկավարի օրակարգերի սղության պատճառով:
Հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, դեռ առիթներ կլինեն բարձրագույն մակարդակով հանդիպում կազմակերպել ոչ միայն ԱՄՆ նախագահի հետ, այլ նաև աշխարհաքաղաքական կենտրոնների և մեր բարեկամ երկրների ղեկավարների հետ», – ասել է Բալայանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել էր Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:
ԱԳՆ խոսնակի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին