▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ պատգամավորներ բարեկամների, ընտանիքի անդամների ճնշման ներքո են. Փաշինյանը՝ Աշոտյանի հայտարարության մասին

Պատգամավորների վրա որևէ ճնշում չի եղել և եթե եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր ԱԺ շատ պատգամավորներ հարևանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մասին, թե մի շարք պատգամավորների ճնշումներ են ենթարկել, և այդ պատճառով էլ նրանք հայտարարել են, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց նաև, որ ուրախ է, որ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ տեսան, լսեցին ժողովրդի ձայնը եւ անհրաժեշտ արձագանք տվեցին։

Հարցին, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ, վարչապետը պատասխանեց. «Մի քիչ հաշվարկի հարց է»:

Հիշեցնենք, որ ԱԺ մի շարք պատգամավորների միացել են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին