▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ եմ համարում. Փաշինյանը հանդիպում է Վահրամ Բաղդասարյանի հետ

Երեկվա ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ եմ համարում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի, վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Նշենք, որ վարչապետը Ազգային ժողով էր եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպելու:

 

 

Նա նշեց, որ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպման նպատակը կատարյալ հանգստության ու հանդարտության պայմաններում իրավիճակը հանգուցալուծելն է. «Երեկվա «Հանրապետականի» հայտարարությունից հետո ես հարկ համարեցի գալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ է համարում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունենալու նաեւ ՀՅԴ-ի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին