▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս շաբաթվա սկզբին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել. «Կոմերսանտ»

 

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականին հայտնի է դարձել, որ այս շաբաթվա սկզբին Մոսկվա է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

ՌԴ պետական կառույցներում պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ բանակցությունների թեման եղել են հայ-ռուսական հարաբերությունները, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը, որի դեմ նոր իշխանությունները քրեական գործ են հարուցել:


Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել Նյու Յորք ու Փարիզ այցերից հետո: ԱՄՆ-ում ՀՀ նախագահը հանդիպել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, իսկ Փարիզում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությանը:


Մոսկվա Արմեն Սարգսյանի այցի մասին տեղեկությունը պարբերականին հաստատել է ՌԴ պետական կառույցներում 2 աղբյուր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին