▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը ՝ ուզում էին փակել ատոմակայանը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՎՍ ԵՐԿՈՒ ԿԱՐԵւՈՐ ԴՐՎԱԳ ԵԽԽՎ-ԻՑ

Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը ( Ուզում էին փակել ատոմակայանը)

 

 

 

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձեւը։ Բանաձեւի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման եւ պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։ Առանցքային էր նաեւ, որ այս բանաձեւով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչեւ այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձեւի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձեւում ներառել ձեւակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք։ 


Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաեւ նաեւ քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը։
Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցի եւ իմ հանդիպումների մասին՝ ավելի ուշ»։

Կարդացեք նաև՝ Ինչպես ԵԽԽՎ-ում ակնհայտ հակահայկական բանաձևին դեմ քվեարկեց միայն Ադրբեջանը

Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին