▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչի՞ մասին էր «Չար տնակի հեքիաթը». պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Մանե Թանդիլյանը կրկին հրաժարական ներկայացրեց

Ամեն անգամ Արցախը բացահայտում եմ նորովի. Արմեն Սարգսյան



2018-10-15 15:51:10

«Արցախպրեսի» փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ամեն անգամ Արցախ գալով՝ ես այն բացահայտում եմ նորովի: Ինչ-որ իմաստով ես տուն եմ գալիս: Այս անգամ այցելել եմ կնոջս հետ և մասնակցել Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»ին: Ես այստեղ ոչ միայն տեսա աշխատավոր մարդու վաստակածը, այլև համտեսեցի արցախյան բերք ու բարիքը: Գտնվելով Շուշիի կերպարվեստի թանգարանում, որը կարճ ժամանակում շատ մեծ նկարների հավաքածու ունի, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների և տարբեր նկարիչների աշխատանքները, ուզում եմ ասել, որ սա ճարտարապետական արժեք հանդիսացող կառույց է, և ուրախալի է, որ այստեղ հաճախ տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ»,- նշել է ՀՀ Նախագահը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահ Բակո Սահակյանի հետ իր ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ինչպես յուրաքանչյուր անգամ, այս անգամ ևս քննարկվել են հարցեր լայն շրջանակ:

«Խոսեցինք Արցախի ներքաղաքական կյանքի, սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև գործնական բազմաթիվ խնդիրների մասին: Անդրադարձանք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա գործունեությանը: Որևէ մեկը չի կարող թերագնահատել այդ կառույցի տարիների աշխատանքը: Ակնկալում ենք, որ հիմնադրամը կշարունակի ոչ միայն լավ գործել, այլև կապահովի նոր որակ: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ հիմնադրամի աշխատանքները հասցվեն ավելի բարձր մակարդակի, ինչն էլ կնպաստի մի քանի ամիսների խափանված գործունեությունը վերականգնելուն»,- ավելացրել է ՀՀ նախագահը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.