▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ երկարատև պաշտոնավարում. նախկին նախարարի հումորային ակնարկը նորանշանակին

 

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արծվիկ Մինասյանին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդարանական տարիներից միասին աշխատելու դրական փորձ կա, և հետագայում այլ ձևաչափով ևս համագործակցելու առիթ կլինի:

 

 

 

 

 

 

 

 

Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատարին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Տիգրան Խաչատրյանը համակարգում նոր մարդ չէ, և այդ հանգամանքը ևս կնպաստի, որպեսզի անցումը հնարավորինս սահուն լինի, արդեն իսկ սկսված ծրագրերը հաջող շարունակվեն և ավարտին հասցվեն:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին համատեղ աշխատանքի համար և շնորհավորելով Տիգրան Խաչատրյանին՝ նշել, որ մարդկային և մասնագիտական որակների շնորհիվ նա նոր ձեռքբերումներ և հաջողություններ կարձանագրի ոլորտում:

 

 

 

 

 

 

 

Իր հերթին Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ տնտեսության կարգավորման ոլորտում կարևոր գործառույթ իրականացնող կառույցի ղեկավարի պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նրա խոսքով՝ շարունակականությունը լինելու է այն գրավականներից մեկը, որը ոլորտին հետագա հաջողություններ է բերելու:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև՝ Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում. Փաշինյանը ներկայացրեց գյուղնախարարի պաշտոնակատարին

Նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին