▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ Էդմոն Մարուքյանին. վերջինս պարզաբանում է

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց այն խոսակցությունները, որ  ԵԽԽՎ-ում ՔՊ-ի անդամ Լենա Նազարյանի ներկայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վարչապետը չի վստահում իրեն։

 

 

«Ես ԵԽԽՎ մեկնելուց առաջ հանդիպել եմ վարչապետի հետ, զրուցել ենք, ճշտել ենք մեր անելիքները։ ԵԽԽվ–ում ես իմ գործն եմ արել, Լենա Նազարյանը հետո այլ գործով է եկել, որը կապ չունի իմ գործի հետ։ Ես ներկայացնում եմ «Ելք» խմբակցությունը, ներգրավված եմ լիբերալների խմբում, տարբեր այլ տեղերում ներկայացրել եմ այն, ինչ Հայաստանում տեղի են ունենում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու դրա հիմնավորումները։

 

 

 

 

 

 

 

 

Մարուքյանի խոսքով՝ Լենա Նազարյանը այլ գործով է մեկնել.

«Տիկին Նազարյանի այցը այլ ձեւաչափ է իրենից ենթադրել՝ կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները ներկայացնելու եւ նա իր գործն է արել։ Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին