▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ դեսպանի՝ գրավյալ տարածքները վերադարձնելու հայտարարության մասին

«Արտգործնախարարության խոսնակն արդեն խոսել է այդ մասին. որևէ նոր բան չունեմ ասելու, մեր դիրքորոշումը հայտնի է։ Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, առավել ևս, վարչապետն արտահայտվել է այդ մասին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

 

 

 

Պատասխանելով հարցին՝ այդ հայտարարություններում տողատակ տեսնում է արդյոք, Մնացականյանն արձագանքեց. «Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում եւ շարունակելու ենք անել այն, ինչ անելու ենք մեր դիրքորոշումների շրջանակներում»։

Դիտարկմանը, թե դեսպանի հայտարարությունն անակնկա՞լ էր իր համար, Մնացականյանը պատասխանեց. «Անակնկալների մասին չեմ ուզում խոսել։ Անակնկալներ ամեն օր լինում են»։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր. «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ թեմայի շուրջ մեկնաբանություն է նաև տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հետևյալ միտքն է արտահայտել.

«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։

Կարդացեք նաև՝ Մենք չունենք օկուպացված տարածքներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ԱՄՆ դեսպանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին