▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն և պայքարել ընդդիմադիր դաշտում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է РИА Новости-ն տված հարցազրույցում։

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա այդ մասին պետք է մտածել»,- ասել է Քոչարյանը`պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք իր կուսակցությունը ստեղծել: «Կուսակցության անվանումը սկզբունքային չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ սկզբունքային են միայն այն մոտեցումները, որոնք պետք է որդեգրվեն ու հարմարեցվեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նաև հավելել է, որ այս պահի դրությամբ բարձր պաշտոն ստանալու որևէ ցանկություն չունի: «Եթե նման ձգտում լիներ, ապա ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ իրադրությունը ներքաշում է քեզ գործընթացների մեջ, որից չես կարող խուսափել պարզապես կենսագրության ուժով, բնավորության բնույթով և կյանքի դիրքով»,- ընդգծել է նա:

Խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանը նշել է. «Պարզապես՝ չեմ հասցնում»:

 

 

 

 

 

 

 

 

Քոչարյանը նշել է, որ ինքն անկուսակցական է.«Ես անկուսակցական էի: Սա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար, ինչպիսին են առաջին քայլերը, երբ ցանկանում ես ստեղծել թիմ: Ուշադրությունը սևեռում ես այն մարդկանց ուղղությամբ, որոնց ճանաչում ես, շփվել և աշխատել ես»,- ասել է Քոչարյանը:

Ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, ըստ նրա՝ անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց: «Ինչ-որ մեկին, իհարկե, պետք է ներգրավել հին թիմից, որը դու գիտես, որի հետ աշխատել ես: Սակայն հիմնվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, բայց դա հեշտ չէ անել, ժամանակ է պահանջվում»:

Կարդացեք նաև՝ Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի. Քոչարյանի հարցազրույցը՝ РИА Новости-ին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին