▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ունի քաղաքական շահ, երբ դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին. Լենա Նազարյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ  Հանրապետականը ունի քաղաքական շահ, երբ դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ուզում է ներկայացնել, որ ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը ժողովրդավարական չէ, հապշտապ է:

 

 

 

 

 

 

 

 

 

«Բայց իրականությունն այդպես չէ, ամռանից սկսված բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՀՀԿ ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, առաջարկներ են ներկայացրել: ԴՐանք ներկայացվել են կառավարությանը: Բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի առաջարկներն իրատեսական չեն եղել: Իրենք ուզում էին, որ բացի ընտրողների գրանցումից նաեւ քվեարկությունը տեղի ունենա սարքով: Կամ ուզում էին, որ քվեարկությունը լիներ միայն նույնականացման քարտով:

Համապատասխան հանձնաժողովում այս հարցի քննարկմանը երկու ՀՀԿ-ական պատգամավոր է եղել եւ ոչ մի առաջարկ չի ներկայացվել»,-հայտարարեց Լենա Նազարյանը՝ հավելելով, որ սրանից բխում է, որ ՀՀԿ-ի միակ նպատակն է ցույց տալ, որ պրոցեսը ժողովրդավարական չէ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին